Դանակահարություններ Երևանում. «Բոռա» ռեստորանի մոտ հայտնաբերվել են դանակահարված 3 քաղաքացի (Տեսանյութ)
Դանակահարություններ Երևանում. «Բոռա» ռեստորանի մոտ հայտնաբերվել են դանակահարված 3 քաղաքացի (Տեսանյութ)
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ օգոսոտոսի 25-ին, վիճաբանություն, ծեծռկտուք և դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 00։25-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Տիչինայի փողոցի «Բոռա» ռեստորանային համալիրի հետնամասում դանակահարված քաղաքացիներ կան։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Մալաթիայիբաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Մելոյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Ալիկ Գրիգորյանի գլխավորությամբ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանաար Լևոն Բադալյանի գլխավորությամբ։
Ոստիկանները նշված վայրում և դրան հարակից տարածքոմ հայտնաբերել են դանակահարված՝ Երևանի բնակիչներ, 67-ամյա Արամայիս Բադալյանին, 23-ամյա Էրիկ Սիմոնյանին և 26-ամյա Տիգրան Գրիգորյանին։ Օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, ոբքեր վիրավորներին տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին. «Ճիշտն ասած, չգիտենք՝ ինչ պայմաններով, ով և ովքեր են դանակահարություն կատարել, միայն տեսանք, որ Երևանի ոստիկանության պարեկները իրենց ավտոմեքենաների միջից հանեցին վիրակապեր ու վազեցին վիրավորների ուղղությամբ։
Պարեկները 2-րդ գումարտակի 3-րդ վաշտից էին՝ Գարեգին Մադաթյանն ու Հրայր Սանոսյանը, ովքեր միչև բժիշկների ժամանումը, շատ շուտ եկան, վիրակապեցին վիրավորներին, առաջին օգնությունը ցուցաբերեցին, ապա քաղաքացիների օգնությամբ վիրավորներին տեղափոխեցին շտապօգնության ավտոմեքենաները։
Հետո արդեն տեսանք, որ մեծ թվով ոստիկաններ եկան»։ Ինչպես տեղեկացանք Հայաստանի քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանից, փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 112 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։
Աղբյուրի տեղեկություններով՝ նշված անձանց դանակահարելու կասկածանքով Մալաթիայի ոստիկանները՝ բաժնի պետ Ա. Մելոյանի գլխավորությամբ հայտնաբերել և ոստիկանության Մալաթիայի բաժին են բերման ենթարկել Երևանի բնակիչ՝ 41-ամյա Արման Եղիազարյանին։
Տեսանյութը ստորև