Դանակահարություններ Երևանում․ վիրավոր եղբայրներից մեկին հիվանդանոց են տեղափոխել պարեկները
Դանակահարություններ Երևանում․ վիրավոր եղբայրներից մեկին հիվանդանոց են տեղափոխել պարեկները
Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ սեպտեբերի 28-ին, ծեծկռտուք ու դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 00։55-ի սահմաներում «Երևան» բժշկական կենտրոից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ ազդրի վերին 3-րդական կողմնային մակերեսի լայնակի կտրած, ծակախ վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Տեղում ոստիկանները պարզել են, որ 1 հոգի էլ «աջ ծնկահոդի առաջադրսային մակերեսի լայնակի կտրած վերք և գլխի վնասվածք» ախտորոշմամբ նշված հիվանդանոց է տեղափոխվել։
Հիվադանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորները ի վիճակի չեն կատարվածի մասի բացատրություն տալու։
Հիվադանոց են ժամանել Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Հրաչ Ներսիսյանի գլխավորությամբ։
Ոստիկաններն ու քննիչերը պարզել են, որ վիրավորներն են Երևանի բակիչներ 27-ամյա Նարեկ Ա․-ն և 2002 թվականի ծնված Տիգրան Ա․-ն։
Պարզվել է նաև, որ նշված անձինք դանակահարվել են Արաբկիրի թիվ 21 շենքի բակում մի խումբ աձանց միջև տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։
Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ, հետախուզական և քննչական համատեղ գործողություններ դեպքի ամբողջական իրավիճակը և մասնակիցների ինքնությունը պարզելու, նրանց և հանցագործության գործիք սուր կտրող, ծակող առարկան կամ առարկաները հայտնաբերելու ուղղությամբ։Երկու վիրավորներին առաջինը օգության են հասել քաղաքացիներն ու պարեկները և վիրավորներից մեկին հիվանդանոց են տեղափոխել պարեկները իրենց ծառայողական ավտոմեքենայով։
Գ․ Շամշյանի տեղեկություններով վիրավորները հարազատ եղբայրներ են։