Մամուլ

Դանակահարություններ՝ Երևանում. «Դիլխորի որդին» դանակով հարձակվել է հարևանի վրա, կան վիրավորներ

Դանակահարություններ՝ Երևանում. «Դիլխորի որդին» դանակով հարձակվել է հարևանի վրա, կան վիրավորներ

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների քննչական բաժնում ավագ քննիչ Ծառուկյանի կողմից վարույթ նախաձեռնվել օգոստոսի 31-ին Երևանում տեղի ունեցած դանակահարությունների փաստով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը, ժամը 19։50-ի սահմաններում «Աստղիկ» ԲԿ-ից ահազանագ է ստացվել, որ «որովայնի շրջանում կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ և «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 2 քաղաքացի։

parekayin vostikanner

Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Մելոյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Ալիկ Գրիգորյանի գլխավորությամբ։

Ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են Երևանի բնակիչներ՝ 26-ամյա Գևորգ Խ-ն և 66-ամյա Ռուբիկ Կ-ն։ Ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը Անդրանիկի փողոցի 29 հասցեի դիմացի այգում Ռուբիկ Կ-ն, նրա որդին՝ Երևանի բնակիչ, 29-ամյա Գևորգ Կ-ն և Գևորգ Խ-ն վիճաբանել են Երևանի բնակիչներ՝ 41-ամյա Դավիթ Շ-ի և 18-ամյ Էդիկ Շ-ի հետ, որի արդունքում Գևորգ Խ-ն և Ռուբիկ Խ-ն ստացել են նշվծա վնասվածքները։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանություն ահազանգած քաղաքացին հայտնել էր, որ վիճաբանության ժամանակ «Դիլխորի որդին» դանակով հարձակվել է հարևանի վրա։

Կիսվել