Դահլիճը գտնվում էր Փասադենայում. Մենչ
Դերասան, պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը՝ Մենչը սթորի է հրապարակել իր էջի սթորի բաժնում՝ տեղեկացնելով, որ ԱՄՆ-ում սպասվող «Մենչի վերջը» մոնոներկայացումը չեղարկվում է:
«Սիրելի հայեր, ուզում եմ տեղեկացնել, որ հունվարի 31-ին կայանալիք «Մենչի վերջը» մոնոներկայացումը որոշեցի չեղարկել` տիրող իրավիճակից ելնելով: Մեկ մեծ խնդիր ևս՝ դահլիճը, որտեղ պետք է կայանար ներկայացումը, գտնվում է հենց Փասադենայում, որտեղ մինչ այս պահը չի դադարել հրդեհը:
Հայցում եմ ձեր ներողամտությունը, հուսամ ինձ ճիշտ կհասկանաք»,- ասել է Մենչը:
Տեսանյութը ստորև