Դախատախզությունը առաջարկում է քրեականացնել իշխանություններին վիրավորելն ու զրպարտելը
Դախատախզությունը առաջարկում է քրեականացնել իշխանություններին վիրավորելն ու զրպարտելը
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր Դանիել Իոաննիսյանը։
Դախատախզությունը առաջարկում է քրեականացնել իշխանություններին վիրավորելն ու զրպարտելը: Բնականաբար, որևէ ժողովրդավարական երկրում նման բան չկա ու չի էլ կարող լինել:
Հույս ունեմ, որ ինչ-որ մեկի անհաջող և չմտածված միտքն է: Սա կարող է բերել գրաքննության և իշխանություններին՝ քննադատությունից անհամաչափ պաշտպանությանը:
Ավելին, սահմանադրության 31-րդ հոդվածը նախատեսում է, որ բոլոր անձինք ունեն պատվի ու բարի համբավի անձեռնմխելիության իրավունք… Իշխանություն ունեցողն այստեղ առավել չէ մյուս անձանցից:
Ասեմ ավելին, քանի որ դատախազության առաջարկած հոդվածը լինելու է հանրային մեղադրանքի, իրավապահները պետք է գործ հարուցեն ամեն դեպքով, երբ պաշտոնատար անձին որևէ մեկը կվիրավորի կամ զրպարտի՝ անկախ պաշտոնատար այդ անձի ցանկությունից…
Եվ ամեն անգամ պետք է պարզեն, պաշտոնատար անձի մասին գրվածը ճիշտ է, թե սուտ:Հ.Գ. Միաժամանկ, ֆեյքերի միջոցով անձանց (բոլոր անձանց) վիրավորելն ու զրպարտելը պետք է քրեականացնել: Բայց միմիայն ֆեյքերով ու բոլոր անձանց՝ անկախ իշխանություն լինել-չլինելուց: Այս ամենի մասին շուտով մանրամասն կխոսեմ: