Մամուլ

«Դալմա մոլի» կանանց զուգարանում տղամարդը գաղտնի նկարահանել է և բռնվել

«Դալմա մոլի» կանանց զուգարանում տղամարդը գաղտնի նկարահանել է և բռնվել

«Հրապարակ»-ը գրում է․ «Օրերս «Դալմա մոլում» սկանդալային միջադեպ է եղել՝ կանանց արտաքնոցում տղամարդ է թաքնված եղել խցիկներից մեկում։ Կանայք նկատել են, ահազանգել եւ մոլի անվտանգության աշխատակիցներին հանձնել նրան։ Մեզ պատմեցին, որ ախրանան ծեծի է ենթարկել այլասերվածին եւ հանձնել ոստիկանությանը։

ՆԳՆ-ից հաստատեցին մեր տեղեկությունը, նշելով, որ հունիսի 7-ին, ժ․19․30-ի սահմաններում մի տղամարդ, գտնվելով Դալմայի կանանց զուգարանում, «հեռախոսով նկարահանել է խցիկներից մեկը»։

Ահազանգով ժամանած ոստիկանները պարզել են նշված տղամարդու ինքնությունը և ձերբակալել նրան` հանձնելով Քննչական Կոմիտե»։