Դաժան ծեծի ենթարկված 1-ամյա երեխայի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր․ Անահիտ Ավանեսյան
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է դաժան ծեծի ենթարկված երեխայի առողջական վիճակին՝ գրելով․
«Դաժան ծեծի ենթարկված մեկամյա երեխայի առողջական վիճակն այսօրվա դրությամբ, ցավոք, գնահատվում է ծայրահեղ ծանր։
Կլինիկական մահից և վերակենդանացման միջոցառումներից հետո պահպանվում է խորը կոմատոզ վիճակ՝ գլխուղեղի ծանր ախտահարմամբ։
Բժշկական անձնակազմն անում է հնարավոր ամեն ինչ»:


