Մամուլ

Դադիվանքի նախկին վանահայրը վիրավոր է

Դադիվանքի նախկին վանահայրը վիրավոր է

Դադիվանք վանական համալիրի նախկին վանահայր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը վիրավորվել է։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ինքը։

Առողջական խնդիրնրից ելնելով Տեր Հովհաննեսը չկարողացավ այլ հարցերի պատասխանել։Նշենք, որ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը սկսել է զբաղվել Արցախի Մարտակերտի շրջանի Սուրբ Հակոբավանք եկեղեցու վերականգնման աշխատանքներով։

Հիշեցնենք՝ Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ։ Արցախի ՊՆ–ի հաղորդագրության համաձայն` ժամը 13։00–ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։

Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ ահաբեկչական հարձակման հետևանքով կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ։

Կիսվել