Մամուլ

Դադարեցնում ենք որևէ համագործակցություն Հանրային հեռուստաընկերության հետ

Դադարեցնում ենք որևէ համագործակցություն Հանրային հեռուստաընկերության հետ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանը հայտարարություն է արել, որով դադարեցնում է որևէ համագործակցություն Հանրային հեռուստաընկերության հետ։

«Հանրային հեռուստաընկերության ղեկավարները և պատասխանատու անձերը հավատավոր հայ ժողովրդին զրկում են իր իսկ ազգային հեռուստաալիքից լսելու յուր հոգևոր պետի՝ Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետի պատգամը։

Այսու դադարեցնում ենք որևէ համագործակցություն Հանրային հեռուստաընկերության հետ. քանի դեռ կմնաք այսպես, ուրեմն Մայր Աթոռի Մատենադարանի և հրատարակչության դռները փակ են ձեր առաջ»-ասված է հայտարարությունում։

Կիսվել