Ես ու իմ աշխարհի գանձը․ Գևորգ Սուջյանը որդու հետ
Ադրբեջանական գերությունից վերադարձած Գևորգ Սուջյանը որդու հետ լուսանկար է հրապարակել՝ գրելով. «Ես ու իմ աշխարհի գանձը»։
«Ոչ մի աղոթք, որը կհնչի մաքուր սրտից երբե՜ք, լսո՞ւմ եք, երբեք անպատասխան չի մնում։ Շատ աղոթեք և կքաղեք պտուղները։
Շնորհակալ եմ բոլորիդ ջերմ խոսեքերի և շնորհավորանքների համար։ Աստված օրհնի ամենքիդ»,-օրեր առաջ գրել էր Գևորգը։

Նշենք, որ Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը և Վագիֆ Խաչատրյանը՝ հունվարի 14-ին, ադրբեջանական գերությունից վերադարձել էին հայրենիք։



