Ազատ խոսքՄամուլ

Գևորգ Պետրոսյանը գիտի՞, որ Գագիկ Ծառուկյանը վերջին հայհոյանքն է տալիս իրեն

Գևորգ Պետրոսյանը գիտի՞, որ Գագիկ Ծառուկյանը վերջին հայհոյանքն է տալիս իրեն

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինա Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հունիսի 2-ին ես ԱԺ ամբիոնից դիմեցի Գագիկ Ծառուկյանին, Արման Աբովյանին և Նաիռա Զոհրաբյանին և պահանջեցի կարգի հրավիրել իրենց դաստիարակությունից զուրկ պատգամավոր Գևորգ Պետրոսյանին, նաև բուժօգնություն առաջարկեցի, եթե իրենք չունեն ծանոթ բժիշկներ։

Դրանից կես ժամ անց ինձ է մոտենում Արման Աբովյանը և զրույցի հրավիրում, ասում է, որ իրեն Ծառուկյանն է ասել խոսա իմ հետ, որ Ծառուկյանը իմ ասած ամեն ինչի հետ համաձայն է, որ իրենք էլ են զզվել Գևորի ձեռքը ու մի շարան հայհոյանքներ է տալիս Պետրոսյանի հասցեին, իբր Ծառուկյանն է այդպես խոսում նրա մասին, հավելում, որ լիովին համակարծիք է։

Հիմա լսում եմ Գևորգ Պետրոսյանին ու նրա մտքերը հավերժ մարդու, սուրբ մարդու մասին ու չեմ հասկանում բարոյական մթնոլորտի հետ ինչ է կատարվում այդ խմբակցությունում։

Գևորը գիտի՞, որ սուրբ և հավերժ մարդը վերջի հայհոյանքն է տալիս իրեն։ Եթե գիտի, իր համար դա նոռմա՞լ մթնոլորտ է, գուցե իրոք լուրջ սինդրոմ կա, կախվածություն բռնությունից։

ՀԳ Աբովյանին ասել եմ, որ ոչ մի բառի չեմ հավատում և Պետրոսյանը հրահանգով է անում այն ինչ անում է, պուլտով միացնում են ու անջատում։

ՀԳ 2. Թող որ այրվեմ դժողքի կրակներում, եթե մի բառ գոնե ստել եմ կամ կեղծել այս պատմության մեջ։

Մեղք եք, ուղղակի մեղք եք, դուք պատանդ եք ժողովուրդ»։

Կիսվել