Շոու-բիզնեսԺամանցՏեսանյութ

Գևորգ Մկրտչյանն իրեն շքեղ նվեր է արել՝ ծննդյան 26-ամյակի առթիվ (Տեսանյութ)

Երգիչ Գևորգ Մկրտչյանն այսօր նշում է ծննդյան 26-ամյակը։ Երգիչն Ինստագրամի իր էջում նոր հոլովակ է հրապարակել՝ ցուցադրելով «Մերսեդես» մակնիշի մեքենան, որն ինքն է իրեն նվիրել ծննդյան օրվա առթիվ։

Գևորգի կինը՝ Քրիստինան իր էջում նույնպես տեղադրել է հոլովակից մի հատված և շնորհավորել ամուսնուն ծննդյան և մեքենայի ձեռքբերման առթիվ։

«Սիրելիս՝ շնորհավոր ծնունդդ: Դու իմ աշխարհն ես….. շնորհակալ եմ, որ կաս։ Մաղթում եմ, որ միասին հասնենք այն ամենին, ինչ սրտանց ցանկանում ես, ձգտենք հաջողության և երբեք չհանձնվենք: Դու համարձակ ես և ուժեղ, անշուշտ, կհաջողես ճիշտ այնպես, ինչպես ցանկանում ես, իսկ ես միշտ կաջակցեմ քեզ:

Երջանիկ եմ քեզնով, օրհնվի ծնունդդ ու բարով ես ծնվել»։

Նշենք, որ Գևորգի ու Քրիստինայի հարսանիքը կայացել է այս տարվա ապրիլի 22-ին։

Կիսվել