Գրիչի գինը պարզողները ինչու չեն խոսում այն մասին, որ վարչապետը լուսանկարվում է Ermenegildo Zegna թանկարժեք բրենդային սվիտերով և շարֆով
Գրիչի գինը պարզողները ինչու չեն խոսում այն մասին, որ վարչապետը լուսանկարվում է Ermenegildo Zegna թանկարժեք բրենդային սվիտերով և շարֆով
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Փաշինյանին փրկելու կեղծ օրակարգերը
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի “պատասխանը Չեմբեռլենին” այն աստիճանի է ցնցել հայաստանյան հասարակությանը, որ նույնիսկ պարոն Փաշինյանի մոլի երկրպագուները մանթրաժահարված են այդ ամենից և իրենք են սկսել հեգնել վարչապետին…
Մի կողմ եմ դնում գործող իշխանությունների երկրպագուների և սպասարկողների խղճուկ փորձերը պարոն վարչապետի անտրամաբանական մեկնաբանություններում ինչ-որ խորիմաստ բաներ փնտրելը և դրանց հիման վրա երևակայություններ անելը…
Հասարակությունը կոնկրետ ապացույցներ էր սպասում, թե ինչպես է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը 2018 թ-ի մայիսից մի քանի ամիս ամեն օր, իսկ հետո էլ ավելի փոքր “ծավալով” փորձում իր ծառայությունները մատուցել Փաշինյանին…
Պատասխանը՝ ինչ-որ գրիչի լուսանկար էր և ինչ-որ անհոդաբաշխ մեկնաբանություններ…
Այս ողբերգությունը թողած ոմանք էլ ակտիվորեն սկսել են քննարկել, թե այդ գրիչն ինչ արժի ու պարզել են, որ դրա գինը 530 եվրո է, որին ես խիստ կասկածում եմ, քանի որ արդեն կան հրապարակումներ,ըստ որի այդ գրիչի իրական արժեքը 166 դոլար է, և որ պարոն վարչապետի ներկայացրած գրիչը այն գրիչը չէ, որ օգտագործվել է այդ օրը…
Հետաքրքիր է, իսկ այդ գրիչի գինը պարզողները ինչու չեն խոսում այն մասին, որ , այսպես կոչված, Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի վարչապետը, ով հայտարարում է, որ միայն հայրենական արտադրության հագուստ է կրում, միամտաբար լուսանկարվում է Ermenegildo Zegna թանկարժեք բրենդային մոտ հազար եվրո արժողությամբ սվիտերով և շարֆով…
Էլ չասեմ մոտ 1 միլիոն դոլարանոց վոյաժը ԱՄՆ, որի գլխավոր նպատակն էր Լոս-Անջելեսում 20 հազարանոց միտինգին մասնակցելը և այլ վոյաժները, որոնք տեղի են ունենում աշխատանքային և պետական այցերի անվան տակ ու զրոյական էֆեկտ ունեն Հայաստանի համար…
Գործող իշխանությունների գյորմամիշաչտեսային պարգևավճաների մասին էլ չեմ խոսում…Ցուցակը կարող եմ շարունակել…
Հ.Գ.Որքան հասկանում եմ կեղծ օրակարգերի և ապատեղեկատվությունների միջոցով իշխանության սպասարկուները փորձում են մեղմել Փաշինյանի “թովմասյանական” խայտառակ սայթաքումը…»։