Գրիշա Աղախանյանը բացահայտում է՝ ինչ է սպասվում իր հոբելյանական համերգին և ովքեր են լինելու հայտնի հյուրերը
Դերասան, հաղորդավար, շոումեն Գրիշա Աղախանյանն իր ծննդյան օրն իր հանդիսատեսի համար որոշել է անակնկալ անել՝ հրավիրելով բոլորին իր 50-ամյակին նվիրված հոբելյանական համերգին: Շքեղ բեմ, տաղանդավոր մտերիմ ընկերներ, հրաշալի կատարումներ և, իհարկե, աներևակայելի շոու ծրագիր, և այս ամենը մարտի 4-ին Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում:
«Հոբելյանական համերգ կազմակերպելու գաղափարն իմն էր, չնայած ընկերներս էլ միշտ ասում էին՝ 50-ամյակը լավագույն առիթն է հավաքվելու և համերգ կազմակերպելու»:
Նյութի աղբյուրը՝ blognews.am