Գրիգորի Լեպսը համերգի ժամանակ նետել է խոսափողը և հեռացել բեմից (Տեսանյութ)
Գրիգորի Լեպսը համերգի ժամանակ նետել է խոսափողը և հեռացել բեմից (Տեսանյութ)
Հայտնի երգիչ Գրիգորի Լեպսը, ի պատիվ իր 60-ամյակի, մեծ համերգ է տվել Սանկտ Պետերբուրգի Սառցե պալատում, սակայն երգերից մեկի կատարման ժամանակ նա նետել է խոսափողը ևւ լքել բեմը։
Համերգի կազմակերպիչների խոսքով՝ ելույթի ժամանակ երգիչն իրեն վատ է զգացել և հասկացել է, որ ի վիճակի չէ շարունակել համերգը։
Կատարման ժամանակ Լեպսը կանգ է առել, գլուխը թափահարել, շպրտել խոսափողը գետնին, հանդիսատեսին ցույց է տվել սիրտը, որից հետո գնացել է ետնաբեմ։
Ավելի ուշ արտիստը խոստովանել է, որ համերգի ժամանակ վատ է զգացել իրեն։
Տեսանյութը ստորև