Մամուլ

Գտել են Գեղարքունիքի մարզի նախկին դատախազ Կարեն Խաչատրյանի անշնչացած մարմինը

Armlur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն` իրավապահները հայտնաբերել են Գեղարքունիքի մարզի նախկին դատախազ Կարեն Սերվանտեսի Խաչատրյանի անշնչացած մարմինը:

Ըստ նախնական վարկածի` վերջինս իր նոր գնված ատրճանակով մտել է իր տան սենյակ` այն մաքրելու նպատակով: Քիչ անց լսվել է կրակոց, որից հետո հայտնաբերել են նրա դին:

Ըստ մեր տեղեկությունների` քրեական վարույթ է նախաձեռնվում ինքնասպանության հատկանիշներով: Մեր աղբյուրները չեն բացառում, որ դա եղել է անզգուշության հետևանք:

Հիշեցնենք, որ Խաչատրյանը անցած տարի ազատվել էր պաշտոնից ու անցել թոշակի:

Կիսվել