Շոու-բիզնես

Գուցե ներեմ քեզ, կամ էլ թե երբեք չներենք իրար. Իննա Խոջամիրյան

Գուցե ներեմ քեզ, կամ էլ թե երբեք չներենք իրար. Իննա Խոջամիրյան

Իննա Խոջամիրյանն ինստագրամյան իր էջում նոր ֆոտոշարք է հրապարակել, որն իրականացրել է ԱՄՆ այցի ժամանակ:

Դերասանուհին նշել է, որ լուսանկարները Լոս Անջելեսում արված լուսանկարներից ամենազգացմունքայիններն են:

«Գուցե քեզ սրտիդ չափ չեմ սիրում, կամ էլ թե այնքան ուժգին եմ սիրում, որ չեմ զգում չափը…

inna

Ճիշտ ցավի պես… Գուցե ներեմ քեզ… գուցե ես ինքս ներեմ ինձ մի օր… Կամ էլ թե երբեք չներենք իրար:

Հերթական գիշերները կլուսանան aռանց բարի լույսերի… Երեկոների բարձր աղմուկի մեջ կխլանան մեր ցածրաձայն սիրո խոստովանությունները….

Իրար տեսնելիս կիսամեռ բարև կտանք ու դա կամոքի ու կսփոփի ամեն բան»,- լուսանկարներին կից գրել է Իննան:

Կիսվել