Ազատ խոսք

«Գուցե Միխայիլ Բաղդասարովը հիվանդ էր, բայց հասարակությունը չհավատաց». Լյովա Եղիազարյան

«Գուցե Միխայիլ Բաղդասարովը հիվանդ էր, բայց հասարակությունը չհավատաց». Լյովա Եղիազարյան

«Հանրապետություն» կուսակցության անդամ Լյովա Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Գուցե Միխայիլ Բաղդասարովը հիվանդ էր, գուցե Հայկ Հարությունյանը և Կուտոյանը ինքնասպան են եղել, գուցե Աշոտ Կարապետյանը դժբախտ պատահարի զոհ դարձավ, բայց հասարակությունը չհավատաց:

Չհավատաց, որովհետև այնքա՜ն արյուն կա նրանց խղճին:
Չհավատաց, որովհետև Հոկտեմբերի 27 է տեսել:
Չհավատաց, որովհետև Մարտի 1 է տեսել:

Չհավատաց, որովհետև ճիշտ ժամանակին մահացավ Անդրանիկ Մարգարյանը:
Չհավատաց, որովհետև Պողոս Պողոսյանի, Գևորգ Մհերյանի, Տիգրան Նաղդալյանի սպանություններն է տեսել:

Չհավատաց, որովհետև Արծրուն Մարգարյանի կրկնակի կրակոցով «ինքնասպանությունն» է տեսել:

Չշարունակեմ:

Ու սրանք դեռ ասուլիսներ են տալիս»:

Կիսվել