Մամուլ

Գուրգեն Յանիկյան մարդ, ով 12 կրակոցով վրեժխնդիր եղավ Հայոց ցեղասպանության համար (տեսանյութ)

Գուրգեն Յանիկյան մարդ, ով 12 կրակոցով վրեժխնդիր եղավ Հայոց ցեղասպանության համար։

1973 թ-ի հունվարի 27-ին 77 տարեկան հասակում սպանել է ԱՄՆ-ում Թուրքիայի հյուպատոսին և փոխ-հյուպատոսին՝ սկիզբ դնելով Հայոց ցեղասպանության ընդունման պայքարին։ Դատարանում հանդես է եկել թուրքական ժխտողականության դեմ, պաշտպանել Արևմտյան Հայաստանի ազատագրության գաղափարը։

Գուրգեն Յանիկյան ծնվել է 1895 թվականի դեկտեմբերի 24-ին Արևմտյան Հայաստանում՝ Էրզրումում։ Շուտով ընտանիքը ստիպված էր փրկվել մասսայական ջարդերից, ինչի արդյունքում զոհվեցին մոտ 300 հազ․ հայեր։

Յանիկյանները փախան Կարս, որն այն ժամանակ գտնվում էր Ռուսական կայսրության տարածքում։ 6 տարեկանում մոր հետ վերադառնալով Հայաստան՝ նա ականատես է դառնում հրեշավոր ոճիրի։ Թուրքեը կտրել էին նրա ավագ եղբոր գլուխը։ Վերապրած սարսափներից հետո Գուրգենը երկար բուժումներ է անցնում Շվեյցարիայում, որտեղ էլ սովորում է ֆրանսերեն։

Վերադառնալով Ռուսաստան՝ սովորում է Նոր Նախիջևանում, Թիֆլիսում և Մոսկվայի համալսարանի ճարտարապետության ֆակուլտետում։ Նրան գերել էր թատրոթնը, նա իր դերակատարումներն է ունեցել ռուսական և թբիլիսյան թատրոններում։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Յանիկյանը Դրաստամատ Կանայանի կամավորական ջոկատում։

Պատերազմից հետո Յանիկյանն ավարտում է ուսումը։ Նրա շինարարական ընկերությունը ССР մեծ պատվերներ էր կատարում։ Կուտակած միջոցները ծախսվեցին «Դրախտ» ֆիլմի նկարահանման համար։ «Ես ուզում էի Օսմանյան դաժանության ողջ պատկերը ներկայացնել, ուզում էի ցույց տալ 20-րդ դարի այդ ոճիրը»։

Որքան էլ զարմանալի է, բայց այդ հարցում նրան օգնում էին քրդերն ու որոշ թուրքեր: Յանիկյանը բավականաչափ միջոցներ ծախսեց ֆիլմի նկարահանման համար, բայց սկսածը կիսատ թողեց ֆինանսական սղության պատճառով: Պարսկաստանը նրան պարտք էր 2 միլիոն դոլար, որը հրաժարվեց վերադարձնել ԱՄՆ-ի քաղաքացիություն ստանալու պատճառով:

Գուրգեն Յանիկյանը գրել է, որ ի սկզբանե նպատակ չի ունեցել զենք գործածելու ու արյուն թափելու, բայց հանգամանքներն են ստիպել: Ու մշակել է իր ծրագիրը հայոց ցեղասպանության հարցը բարձրաձայնելու համար: Յանիկյանը որոշել է սպանել թուրք դիվանագետների: Այդ ժամանակ նա արդեն 78 տարեկան էր։

Յանիկյանը պատահական չէր ընտրել թուրք դիվանագետներին: Մի անգամ հանդիպել էր Սան Ֆրանցիսկոյում Թուրքիայի հյուպատոսին ու ասել՝ ողորմելի մարդ էր, չեմ ուզում իմ արարքը նման խղճուկի վրա գործադրել: Նրան պետք էր, որ իր վրեժխնդրության զոհը լուրջ դիվանագետներ դառնային:

Որպես կոլեկցիոներ՝ նա գնում է Թուրքիայի մայրաքաղաք։

Նրա մոտ թուրքական հին դրամ կար, որի վրա աշխարհի տարբեր երկրների պետական գործիչների ստորագրություններ կային: Նաև կար մի նկար, որն իր ասելով Աբդուլ Համիդի ննջասենյակից էր հանված: Լոս Անջելեսում Թուրքիայի հյուպատոսին ու նրա տեղակալին դրանք ցույց տալու պատրվակով խաբում-բերում է իր տուն։

Վճռական պահին Յանիկյանը ներկայանում է, ասում իր ով լինելը: Թուրք հյուպատոսը աթոռը վերցնում է, որ հարվածի նրա գխին, բայց մինչ այդ արդեն փամփուշտներն ուղղվել էին հյուպատոսի ու նրա տեղակալի ուղղությամբ:

Այդ դեպքից հետո նա ինքն է զանգահարում ոստիկանություն ու պատմում եղելությունը: Նա գիտեր՝ ինչ վճիռ կկայացվեր:

Դատարանում Յանիկյանը ասում է, որ ինքը չի սպանել 2 մարդու, ինքը ոչնչացրել է 2 չարիքի։

Գուրգեն Յանիկյանին դատապարտում են ցմահ ազատազրկման: 8 տարվա բանտարկությունից հետո բողոքարկում են վճիռն ու Յանիկյանին ազատ արձակում: Ազատության մեջ ապրում է ընդամենը 2 ամիս:

Յանիկյանի 12 կրակոցները ստիպեցին աշխարհին ևս մեկ անգամ վերհիշել և բարձրաձայնել հայերի ողբերգության մասին։

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Bavnews․am-ը:

Կիսվել