Մամուլ

«Գուրգենն անհայր է մեծացել, ուզում էր, որ իր երեխաները ոչ մի դժվարություն չտեսնեն». գերի ընկած սպայի կին

«Գուրգենն անհայր է մեծացել, ուզում էր, որ իր երեխաները ոչ մի դժվարություն չտեսնեն». գերի ընկած սպայի կին

 Sputnik Արմենիան այցելել է սպայի կնոջն ու երեխաներին, զրուցել նրանց հետ։ «Գեղարքունիքի մարզի Վարդենիկ համայնքում ենք` մոլորված ու Ադրբեջանի տարածքում հայտնված սպա Գուրգեն Ալավերդյանի կնոջ տանը։ Կինը` Աննան, տանը չէ. ամուսնու վերնաշապիկն իր հետ վերցրել, մատուռ է գնացել` աղոթքի։ Սակայն կարճ ժամանակ անց Աննան գալիս է. լուր էին տվել, որ լրագրող է այցելել։

Տանը մեզ սիրով են ընդունում, բայց այ խոսելը դժվարությամբ է ստացվում (ինքս էլ չգիտեմ` ինչից սկսեմ)։ Աննան լարված է, մատներն է իրար սեղմում, շրթունքները կրծոտում, արցունքներն արագ սրբում։ Բացի մեզնից, տանը նաև 3-4 կանայք էլ կան` Աննայի մայրն է, քույրը, բարեկամուհին։ Նրանք մեզնից մի փոքր հեռու են նստում ու երբեմն–երբեմն գլուխները հետ շրջում. փորձում են Աննայից թաքցնել, որ լալիս են։

Իրավիճակը փրկում են տան երեխաները` 6-ամյա Վիկան և 2-ամյա Միկան, որոնք իրար հետևից ներս են մտնում և ուշադիր ինձ զննում։

Վիկան հասկանում է` մեր այցը հոր հետ է կապված, քանի որ վերջին օրերին տանը միայն այդ թեմայով են խոսում։ Աղջիկը ժպտում է, մորը նայում։ Տեսնելով, որ մայրը հուզված է` մոր ձեռքն է շոյում, վզի տակ մտնում։

–Գիտե՞ս, պապան Միկայի ծնունդին (օգոստոսի 6-ին) կարողացավ գալ։ Անակնկալ արեց ու եկավ։ Ինքը մեր ծնունդներին միշտ տուն էր գալիս, մեզ նվեր էր բերում,–ուրախ–ուրախ պատմում է աղջիկը ինձ։

Օգոստոսի 14-ին էլ Գուրգեն Ալավերդյանի ծննդյան օրն էր, սակայն դրանից մեկ օր առաջ էր նա դիրքեր բարձրացել. ծննդյան օրը սահմանին էր նշել։

Սպայի կինն ասում է`միասին լավ ու վատ օրեր շատ են անցկացրել, բայց երբեք չի եղել իրավիճակ, որն անելանելի կթվա։ Գուրգեն Ալավերդյանն ինքն էլ լավատես է ու պրպտող, օրնիբուն աշխատում էր, որ ընտանիքը լավ ապրի։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել