ՄամուլՏեսանյութ

Գումի շուկայում իրավիճակը լարված է, մսավաճառներին բերման են ենթարկում

Երեւանի Գումի շուկայում, որտեղ ՍԱՏՄ ներկայացուցիչները կարմիրբերետավորների հետ առգրավում են մսավաճառների միսը, իրավիճակը շարունակում է լարված մնալ:

Ինչ-որ պահի քաշքշոց սկսվեց ոստիկանների եւ մսավաճառների միջեւ: Մսավաճառներից մեկը հանել էր կրակայրիչը եւ ուզում էր վառել իրեն: Քաշքշոցի ժամանակ մսավաճառներից մեկի ինքնազգացողությունը վատացավ: Ոստիկանները բերման ենթարկեցին մի քանի հոգու: 

ՍԱՏՄ անասնաբուժության վարչության պետի տեղակալ Արթուր Մելիքյանը նշեց, որ իրենք ստուգում են իրականացնում, եւ եթե չկա սպանդանոցային մորթի մասին փաստաթուղթը, ապա միսը պետք է առգրավեն:

Կիսվեք էջում