«Գործ տալ». Սա է օրենքի պահանջի կատարմանն ուղղված կոչի ընկալումը հասարակության մի շերտի մոտ. Գոհար Աբաջյան
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի կինը` Գոհար Աբաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մեր երկրում տարիներ շարունակ քաղաքացին ոչ միայն չի կրթվել, այլև որքան հնարավոր է իջեցվել է քաղաքացու գիտակցության մակարդակը:
Հասարակական տրանսպորտի երեկվա տեսանյությում ինձ ավելի շատ մտահոգեց ուղևոր կանանց արձագանգը` չծխելու պահանջին: «Գործ տալ»: Սա է օրենքի պահանջի կատարմանն ուղղված կոչի ընկալումը հասարակության մի շերտի մոտ: Այսպիսին էր ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանի մեկնաբանումը Ազդարարի ինստիտուտի ներդրման ժամանակ, այսպիսին է ԲՀԿ մեկ այլ պատգամավորի վերաբերմունքը մինչ այսօր:
Եվ չնայած ես ինքս միշտ պահանջում եմ հասարակական տրանսպորտում չծխել, սակայն պետք է ֆիքսենք մի բան. հասարակական տրանսպորտի սպասարկման ստանդարտների ներդրման ու դրանց վերահսկման ապահովումը պետության գործառույթն է:
Այդ ստանդարտները ներդրված չեն: Այդ ստանդարտնեով հասարակական տրանսպորտ վարող վարորդները կրթված չեն: Եվ քանի դեռ դա չի արվել, չի լինելու համերաշխություն օրինականություն պահանջողի և օրենք կիրառողի միջև:
Հ.Գ. գրածս բնավ միտում չունի արդարացնելու վարորդի պահվածքը»։