Քաղաքականություն

«Գործ տալու» համակարգ ԱԺ-ի կողմից․

«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ ազգային ժողովում արտահերթ նիստ է ընթանում, որի օրակարգում ընդգրկված է 7 հարցերց մեկը «Ազդարարման համակարգի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ է, որով նախատեսվում է ստեղծել ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակ, ինչի միջոցով կարող են ներկայացվել հանցագործության մասին անանուն հաղորդումներ: Դեռեւս մեկ տարի առաջ ՀՅԴ-ական պատգամավոր Անդրանիկ Կարապետյանի կողմից սա բնորոշվեց «գործ տալու» ինստիտուտ։Նախատեսվում էր մինչեւ 2018 թվականի հուլիսի 1-ն ստեղծել այդ հարթակը, սակայն Փաշինյանի կառավարությունն առաջարկում է այն հետաձգել մինչեւ 2019-ի հունվար։Երևի պատճառն այն է ,որ Փաշինյանի կառավարությունում չեն ցանկանում անտեղի միջոցներ վատնել մի համակարգի վրա, որն արդեն կայացել է անվճար ու առանց ավելորդ ջանքերի։

Բանն այն է, որ համաժողովրդական շարժման հաղթանակից հետո Հայաստանում մեծ թափով գլուխ են բարձրացրել «դանոսչիկները» եւ «գործ տվողները», որոնք առանց որեւէ հարթակի էլ կատարում են իրենց առաքելությունը։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կիսվել