ՄամուլՏեսանյութ

Գործողություն ունենք անելու․«Խաչակիրներ»-ը կրկին Կոռնիձոր են մեկնել

Գործողություն ունենք անելու․«Խաչակիրներ»-ը կրկին Կոռնիձոր են մեկնել

«Մենք արդեն 13 օր է ապրում ենք Կոռնիձորի հարևանությամբ` վրաններում կամ մեքենաների մեջ»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց «Խաչակիրներ» ջոկատի հրամանատար Սարգիս Պողոսյանը՝ նշելով, որ նախօրեին Եղեգնաձորից նորից երթով ուղևորվել են դեպի Կոռնիձոր։

«Գործողություն ունենք անելու։ Արցախը պետք է փրկենք, արցախցիներին պետք է սովից փրկենք»,- ասաց Պողոսյանը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին «Խաչակիրները» ակցիա էին իրականացնում կառավարության շենքի մոտ՝ պահանջելով Հակարի կամրջի մոտ հավաքված հումանիտար բեռներն անցկացնել Արցախ։

Նրանք պնդում էին, որ եթե դա բանակցությունների միջոցով հնարավոր չլինի անել, ապա իրենք պատրաստ են դա իրականացնել։ Նույն օրը նրանք ավտոերթով շարժվել էին դեպի Կոռնիձոր։

Տեսանյութը ստորև

Կիսվել