Մամուլ

Գործադուլ արած 7 վարորդ կազատվի աշխատանքից. մանրամասներ

Այսօր վաղ առավոտից «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում գործադուլ արած վարորդները 7-ն են։

Համաձայն ArmLur.am-ի տեղեկությունների՝ նրանք քաղաքական հայացքներ ունեն, մասնավորապես «Մայր Հայաստան» դաշինքից Անդրանիկ Թևանյանի թիմակիցներն են։

Վարորդները, ովքեր ArmLur.am-ի աղբյուրների փոխանցմամբ աշխատավարձից զատ չեն կարողանում նախկին ժամանակների պես առձեռն գումարների որոշ մասը յուրացնել, հենց այդ պատճառով էլ իրականացրել են գործադուլ և ապոկալիպսիս ստեղծել Երևան քաղաքում։

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ Երևանի քաղաքապետարանը, որոշում է կայացնելու նրանց հեռացնել աշխատանքից։

Կիսվեք էջում