Գորիս-Կապան ճանապարհին որևէ անցակետ չի տեղակայվել
Գորիս-Կապան ճանապարհին որևէ անցակետ չի տեղակայվել
Գորիս-Կապան ճանապարհին որևէ անցակետ չի տեղակայվել։ Այս մասին «Արմենպրես»-ին հայտնել է ԱԱԾ Սահմանապահ զորքերի հրամանատար գնդապետ Արման Մարալչյանը` մեկնաբանելով լրատվամիջոցներում տարածված այն տեղեկատվությունը, թե իբրև Գորիս-Կապան ճանապարհին տեղակայվել է ռուս֊ադրբեջանական անցակետ։
«Որևէ անցակետ տեղակայված չէ։ Ճանապարհը բացվել է, երթևեկությունը վերականգնվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար», – հայտնեց գնդապետ Արման Մարալչյանը։
Նշենք, որ Գորիս-Կապան միջպետական ճանապարհի՝ օգոստոսի 25-ից փակված Գորիս-Որոտան և Շուռնուխ-Կարմրաքար հատվածները վերաբացվել են։