ՄամուլՏեսանյութ

Գորիս-Կապան ավտոճանապարհը դուրս է գալիս ՀՀ վարչական սահմանից. Փաշինյանը՝ Սյունիքում ադրբեջանական հենակետի մասին (Տեսանյութ)

Գորիս-Կապան ավտոճանապարհը դուրս է գալիս ՀՀ վարչական սահմանից. Փաշինյանը՝ Սյունիքում ադրբեջանական հենակետի մասին (Տեսանյութ)

Այսօր՝ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց, թե ինչու է Կառավարության նիստում օգտագործել Էյվազլի և Չայզամի տեղանունները:

«Դա արվել է մի պարզ պատճառով, որ ՀՀ քաղաքացիների համար պարզ լինի, որ խնդրո առարկա կետերը գտնվում են ոչ թե ՀՀ կամ Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության տարածքում, այլ այդ տարածքից դուրս, որը ՀՀ-ն դե յուրե ընդունել է 2010 թվականին ընդունված Վարչատարածքային բաժանման մասին օրենքով»:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Գորիս-Կապան ավտոճանապարհի Որոտանի հատվածում ադրբեջանական ոստիկանական անցակետի տեղադրման վերաբերյալ դիտարկմանն ու հարցին՝ ինչու՞ են կանգնեցվում իրանական տրանսպորտային միջոցները ու գումար գանձվում:

«2010-ին ԱԺ-ն ընդունել է վարչատարածքային բաժանման մասին օրենք, որտեղ հստակ արձանագրվում է, որ Շուռնուխ և Որոտան գյուղերի  վարչական սահմանները համապատասխանում են հայ-ադրբեջանական սահմանին:

goris kapan ancaket

Այդ հատվածնեում երկու տեղ Գորիս-Կապան ավտոճանապարհը դուրս է գալիս ՀՀ-ի կամ Խորհրդային Հայաստանի վարչական սահմանից: Նաև այս հանգամանքի բերումով է, որ մեզ հայտնի տեղերում հայտնվել են մեզ հայտնի ցուցանակները, հենակետերը»,-ասաց նա:

Նրա խոսքով՝ 2020-ի դեկտեմբերին պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ այդ ճանապարհը անարգել կերպով պետք է օգտագործվի ՀՀ տրանսպորտային միջոցների և բեռների տարանցման համար:

«Ենթադրում եմ՝ քանի որ այդ պայմանավորվածության մեջ չի ֆիքսվել նաև օտարերկրյա բեռների հանգամանքը, տվյալ իրավիճակում Ադրբեջանը կիրառում է այդ միջոցը, թերևս ի պատասխան մեր այն հայտարարությունների, որ թե՛ նոյեմբերի 9-ի, թե՛ հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների մեջ հիշատակված չէ ՀՀ տարածքով միջանցք տրամադրելու վերաբերյալ դրույթ:

ՀՀ-ն, ընդունելով, որ տարածաշրջանի կոմունիկացիաները պետք է բացվեն, այնուամենայնիվ արձանագրում է, որ օտար բեռները, ՀՀ տարածքը հատելիս, այդ թվում՝ Ադրբեջանի արևմտյան շրջաններից դեպի Նախիջանի Ինքնավար Հանրապետություն գնալիս, պետք է հատեն մաքսային, անձնագրային և այլ կետեր, ինչպես սահմանված է ԱՊՀ երկրների միջև տրանսպորտային հաղորդակցությունն ապահովող իրավապայմանագրային բազայում»,-ասաց նա:

adrbejan goris kapan

Թե ինչու են իր կողմից կիրառվել Էյվազլի և Չայզամի ադրբեջանական տեղանունները, Փաշինայանն ասաց. «Դա արվել է մի պարզ պատճառով, որ ՀՀ քաղաքացիների համար պարզ լինի, որ խնդրո առարկա կետերը գտնվում են ոչ թե ՀՀ կամ Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության տարածքում, այլ այդ տարածքից դուրս, որը ՀՀ-ն դե յուրե ընդունել է 2010-ին ընդունված վարչատարածքային բաժանման օրենքով»:

Տեսանյութը ստորև

Կիսվել