Մամուլ

Գորիսում հերթական միջադեպն է եղել Լիսկայի տղայի մասնակցությամբ

Գորիսում հերթական միջադեպն է եղել Լիսկայի տղայի մասնակցությամբ

Hraparak.am-ը գրում է․ Սյունիքի նախկին մարզպետ տխրահռչակ Լիսկայի՝ Սուրեն Խաչատրյանի ժամանակները Գորիսում կարծես չեն ավարտվել։ Նրա կլանը հիմա էլ գործող իշխանությունների հետ է սերտորեն համագործակցում, իսկ նրա որդիները շարունակում են բեսպրեդելը Սյունիքում։

Երեկ նրա որդիներից մեկի՝ Տիգրան Խաչատրյանի մասնակցությամբ Գորիսում միանգամից երեք միջադեպ է տեղի ունեցել։ Տիգրան Խաչատրյանը սկզբում քաղաքի բանուկ հատվածում հայհոյել է տեղի ոստիկաններից մեկի կնոջը։

Ավելի ուշ կռվի է բռնվել բանջերեղեն վաճառող մի տղայի հետ։ Իսկ երեկոյան ժամը ութի կողմերը վուլկանիզացիայի աշխատակցի հետ վեճ է հրահրել, ապա կրակել 46-ամյա տղամարդու վրա՝ գնդակը դիպել է աջ ձեռքին։

Մեր աղբյուրներից իմացանք, որ տուժածը վուլկանիզացիայի աշխատակիցն է՝ Արմեն անունով, որը Գորիսում հայտնի է «Չափաղացի Արմեն» անունով։ Մեր աղբյուրներն ասում են, որ Լիսկայի որդուն հունից հանել է վուլկանիզացիայի աշխատակցի՝ իրեն «Տիկո» ասելու փաստը։

Մենք ճշտեցինք, որ վիրավորված տղամարդն այս պահին գտնվում է Գորիսի հիվանդանոցում, նրան պետք է վիրահատեն։ Չնայած ոչ միայն Գորիսում, այլ ողջ մարզում խոսում են Լիսկայի որդու նոր «քաջագործությունների» մասին, սակայն ոստիկանությունը, պարզվում է, նրան դեռ չի հայտնաբերել։

Ոստիկանության լրատվական ծառայությունից Գորիսի միջադեպի հետ կախված մեզ փոխանցեցին, որ ստիկանությունում խուլիգանության դեպք է արձանագրվել, կազմված փաստաթղթերը փոխանցվել են Քննչական կոմիտեին։ Նշեցին նաև, որ խուլիգանական արարք կատարածը և գործիքը «հայտնաբերման փուլում են»։ 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել