Գորիսում կորոնավիրուսով վարակվածը 68 ամյա կին է. գրեթե 30 անձ մեկուսացված է, 12-ը բուժաշխատողներ
Գորիսում կորոնավիրուսով վարակվածը 68 ամյա կին է. գրեթե 30 անձ մեկուսացված է, 12-ը բուժաշխատողներ
Գորիսում կորոնավիրուսով վարակվածը 68 ամյա կին է, շփմաn շրջանակը պարզվել է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայանը։
«Այս պահին գրեթե 30 անձ մեկուսացված է Գորիսի հոյւրանոցներից մեկում, որոնցից 12–ը Գորիսի բժշկական կենտրոնի աշխատակիցներն են։ Բոլորն այսօր թեստավորվել են, եւ բոլորի մոտ պատասխանը բացասական է եղել»,– ասաց Բաբայանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Գորիսում գրանցվել է նոր կորոնավիրուսային հիվանդության առաջին դեպքը:
Վարակվածը գորիսեցի է, Գորիս քաղաքի դպրոցներից մեկի ուսուցչուհիներից է, որն օրեր առաջ է վերադարձել Երեւանից: Նա տեղափոխվել է Երեւան: