Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը ձերբակալվեց
Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը ձերբակալվեց
Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանին ձերբակալել են։ Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է փաստաբան Ռոբերտ Հայրապետյանը։
«Հենց նոր, ապօրինի կերպով ձերբակալեցին Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանին»:
Նշենք, որ Առուշանյանը խորհրդարանական ընտրություններին առաջադրվել էր «Հայաստան» դաշինքի ցուցակով: Նա այսօր լրագրողների հետ զրույցում հավաստիացնում էր, որ եթե անգամ իրեն ձերբակալեն, դա որևէ կերպ չի կարող անդրադառնալ իր սկզբունքների ու հայաստանյան ներքաղաքական իրավիճակի մասին ունեցած տեսակետների վրա: