ՄամուլՏեսանյութ

Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը դատապարտվեց 1 տարի 8 ամիս ժամկետով

Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը դատապարտվեց 1 տարի 8 ամիս ժամկետով

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ Վարսենիկ Մելքոնյանի նախագահությամբ մասնակի բավարարել է Պրոբացիայի ծառայության միջնորդությունը՝ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի նկատմամբ ընտրված պատիժն ազատազրկմամբ փոխարինելու վերաբերյալ։

«Դատապարտյալ Առուշ Առուշանյանի նկատմամբ դատարանը 2022 թվականի մարտի 28-ի դատավճռով նշանակված պատիժը ՏԻՄ ղեկավար պաշտոն զբաղեցնելու իրավունքից 5 տարի ժամկետով զրկելը փոխարինեց 1 տարի 8 ամիս 3 օր ժամկետով ազատազրկման»,- նշեց նախագահողը։

Դատարանի որոշումը կարող է բողոքարկվել։

Կիսվել