Գորիսի երկու փոխքաղաքապետները ձերբակալվել են
Գորիսի երկու փոխքաղաքապետները ձերբակալվել են
Ձերբակալվել են Գորիսի փոխքաղաքապետներ Իրինա Յոլյանը և Մենուա Հովսեփյանը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հաստատեց Հայաստանի քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը։
Նա նշեց, որ Յոլյանին առաջադրվել է մեկ, իսկ Հովսեփյանին` երկու մեղադրանք։
Յոլյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 179 հոդվածի 3-րդ մասի 1 կետով (յուրացնելը կամ վատնելը պաշտոնեական դիրքն օգտագործելով, առանձնապես խոշոր չափերով)։
Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 179 հոդվածի 3–րդ մասի 1 կետով (յուրացնելը կամ վատնելը պաշտոնեական դիրքն օգտագործելով, առանձնապես խոշոր չափերով) և ՀՀ ՔՕ 149.1 հոդվածի 2–րդ մասի 1–ին և 2-րդ կետերով (նախընտրական քարոզչությանը մասնակցելուն հարկադրելը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով):