Գոռ Ներսեսյանը հաղթելով թուրք բռնցքամարտիկին դուրս եկավ կիսաեզրափակիչ
Գոռ Ներսեսյանը հաղթելով թուրք բռնցքամարտիկին դուրս եկավ կիսաեզրափակիչ: Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթանում է Եվրոպական խաղերը։ 81 կգ քաշային կարգում բռնցքամարտիկ Գոռ Ներսիսյանը մրցեց թուրք բռնցքամարտիկ Մալկան Բայրամինի հետ։
19-ամյա Գոռ Ներսեսյանը քառորդ եզրափակչում 3։2 հաշվով փայլուն հաղթանակ տարավ և դուրս եկավ կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ։
Հունիսի 28-ին կայանալիք կիսաեզրափակիչում Ներսեսյանը մենամարտելու է բրիտանացի Բենջամին Ուիտակերի հետ։