Սպորտ

Գոռ Մինասյանը՝ աշխարհի փոխչեմպիոն, Ռուբեն Ալեքսանյանը՝ բրոնզե մեդալակիր

Գոռ Մինասյանը՝ աշխարհի փոխչեմպիոն, Ռուբեն Ալեքսանյանը՝ բրոնզե մեդալակիր։

Թաիլանդի Պատտայա քաղաքում ավարտվեց ծանրամարտի աշխարհի առաջնությունը։ Ստուգատեսի վերջին օրը պայքարի մեջ մտան գերծանր քաշային տղամարդիկ։ Հայաստանն այս քաշային կարգում ներկայացնում էին Գոռ Մինասյանը և Ռուբեն Ալեքսանյանը։ Մինասյանը նվաճեց աշխարհի առաջնության արծաթե մեդալ, Ալեքսանյանը՝ բրոնզե մեդալ։

Գոռը, պոկելով 212 կգ և հրելով 448 կգ, երկամարտի 460 կգ արդյունքով նվաճեց արծաթե մեդալ։

Ռուբենը, պոկելով 192 կգ և հրելով 245կգ, երկամարտում գրանցեց 437 կգ արդյունքով նվաճեց բրոնզե մեդալ։

Այս քաշային կարգում հաղթող դարձավ Վրաստանի ներկայացուցիչ Լաշա Տալախաձեն՝ երկամարտի 484 կգ արդյունքով։ Նա գերազանցեց աշխարհի՝ իր իսկ սահմանած 3 ռեկորդները՝ պոկումում, հրումում և երկամարտում։

Հիշեցնենք՝ Սիմոն Մարտիրոսյանն աշխարհի ռեկորդ սահմանեց՝ պոկելով 199 կգ, և նվաճեց փոքր ոսկե մեդալ։

Կիսվել