Գոռ Համբարձումյանը` պատգամավորի թեկնածու. ՔՊ-ի 2026 թվականի ցուցակում է
Armlur.am-ը հայտնում է, որ պատգամավոր դառնալու նպատակ ունի նաև դերասան Գոռ Համբարձումյանը։
«Բանն այն է, որ նա հայտ է ներկայացրել ՔՊ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում նախընտրական ցուցակում ընդգրկվելու համար։ ՔՊ վարչությունը լսել է դերասանին և տվել դրական եզրակացություն նրա պատգամավորական թեկնածության վերաբերյալ։
Իշխանական մեր աղբյուրների փոխանցմամբ, Գոռ Համբարձումյանը ջերմ հարաբերություններ ունի ՔՊ-ական վերնախավի, ինչպես նաև Հանրային հեռուստաընկերության ղեկավար կազմի հետ։
Հավելենք, որ Գոռ Համբարձումյանը ծնվել է 1992թ․ նոյեմբերի 6-ին, ավարտել է Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտը և թատրոնում աշխատում է 2012թ.-ից»։



