Մամուլ

Գոռում էր՝ մեր ջան օգնի․ ոստիկանություն տանելուց հետո ծայրահեղ ծանր տարել են հիվանդանոց, որտեղ մահացել է

Ոստիկանություն տանելուց հետո ծայրահեղ ծանր տարել են հիվանդանոց, որտեղ մահացել է․ Ֆեյսբուքյան իր էջում պատմում է Մարիամ Մկրտչյանը։

«Սրտիս մեծ խորը ցավով ուզում եմ պատմեմ օրեր առաջ տեղի ունեցածի մասին։ Թե ոնց ոստիկանների ու բժիշկների համատեղ ջանքերի շնորհիվ կորցրեցինք մեր ցեղի միակ տղային, մեր թագավորին։

Կորուստդ անդառնալիա, ցավս անբացատրելի։ Մենակ մեռնել եմ ուզում, չեմ հավատում, սիրտս ու հոգիս ներսումս ճմլվել մի բուռ են դարձել, ինչքան օրերն անցնում են, էնքան ավելի եմ կոտրվում։ Իմ մեծ սրտի տեր, իմ բարի, իմ աշխաաարհ։

Ամսի 6-ն էր կարծեմ, եղբորս կողքի շենքում տատիկ էին դաժանաբար սպանել, ու քանի որ ախպերս նստած հելած էր, բերման են ենթարկել քաղմաս, ցեպիտ են տվել 7 ավտոյով Իրան ու ընկերներին տարել են։

Մտցրել են ներս նախ լխկել են սաղին, ասումա՝ կանդալները քցել էին ձեռներիս սպանում էին, ասումա՝ ասում էին՝ որն էր վիրահատված ոտդ ու քացիներով տալիս էին էդ ոտիս։ Ասեցին՝ գրի, որ դու գիտես, որ էս ինչ, էս ինչ մարդն ու կնիկն են սպանել, ասելա՝ չեմ անի տենց բան, ասել են՝ դե ուրեմն Քիսոյին կքցենք ջեբդ, ասելա՝ Քիսոն ո՞վ ա, ասել են՝ կրիստալը։

Ու քցել են ջեբը, ասել են՝ դե կեթաս, 7-15 տարի կնստես, ճարը կտրած, վախեցած, խառնված վերցրել՝ տենց տոպրակով կուլա տվել էդ անտերը, 3 գրամա էղել։ Վատացելա, ասել են՝ հանկարծ իմացել ենք մեկին ասել ես, որ մենք ենք արել, քեզ մի ձև կսպանենք ու տարել են Մասիվի հիվանդանոց։

Ընդեղ, ասումա՝ ինձ քցեցին գետնին, ասեցին՝ մեռնումա, չենք ընդունի, մնա վրներս ջառմա, ծանոթ միլիցայա էղել ջղայնացել գոռգռացելա, վերջը տարել են հանրապետական։

Էդգարս ասում էր՝ ինձ մենակ մի թող ստեղ Մանան, մի բան կանեն, մի բան կսրսկեն՝ կմեռնեմ։ Նախ հիվանդանոցում մեզ հանգստացին, թե բան չկա մի 2 սիստեմա էլ ընդունի տարեք տուն, ոչ ռենտգեն արեցին, ոչ ստամոքսի լվացում։ Ախպերս ասում էր՝ տոպրակովա եղել, ասում էին՝ հա բան չկա էդ հեչ 2 օրից կգա կնկնի, ասելա՝ լուծողական տվեք ուզեցելա գնա տուալետ՝ չի կարողացել։

Ասել են չէ Իրան թվումա հիմա չի կարա անի պետք չի։ Ասեցինք եթե կարիք կա ստամոքսը բացեք մաքրեք, ասեցին չէ նորմալ պետք չի, որ բացենք կպայթի։ Ռումբ է՞ր։

Ամենաահավորն էնա, որ մոտն էի դուրս էկա ու մի 2,3 ժամ հետո զանգեցին ասեցին որ էլ չկա իմ գանձը։ Մորաքրոջս՝ իր մոր ձեռքերի մեջ էլ մահացավ, ասումա բերեցին սոդայաջուր տվեցին, ձեռքից սրսկեցին, անցավ 10 րոպե, բուգը ուռեց սկսեց հետ տալ սև արյուն ու գնաց։

Մորաքույրս ասումա գոռում էր մեր ջաան օգնի մեր ջաան օգնի, բան չեմ տենում։ Չեմ ուզում պատկերացնեմ ինչա զգացել էդ պահին, մեռնեմ սրտին, մեռնեմ էն սիրուուն պատկերին, սիրուն ժպիտով էլ գնաց։ Քոռանայի, խլանայի չլսեի, չտեսնեի, որ չհասկանայի ինչա կատարվում։

Ինձ թվումա որ վատ երազա ու հիմա կարթնանամ։ Բոլորիս մեջքը կոտրեց անխնա։ Չեմ հավատում, չեմ Ուզում հավատամ, մենակ արթնանալ եմ ուզում էս վատ երազից, իմ թագավորը, իմ օդն ու ջուրը։ Երեխեքին ովա պատասխան տալու իրանց 36 տարեկան հորը կործանելու, սպանելու համար։

Սա էլ վերջին նկարը, նկարել էի որ դուրս գայի մորաքրոջս ցույց տայի, որ հանգիստ լինի արդեն լավ էր։ իմ սիրտ, իմ արև, իմ գանձը, նենց կգրկեի քեզ, զգայի քո ուժը, ինձ պաշտպանված զգայի, մեռնեմ քո ՄԵԾ ու մաքուր սրտին, մեռնեմ քո հոգուն։ Կարոտել եմ անտանելի ու գիտեմ օրեցօր ավելի ու ավելի եմ կարիքդ զգալու»։

Սրտիս մեեծ խորը ցավով ուզում եմ պատմեմ օրեր առաջ տեղի ունեցածի մասին։Թե ոնց ոստիկանների ու բժիշկների համատեղ ջանքերի…

Gepostet von Mariam Mkrtchyan am Samstag, 13. April 2019
Կիսվել