Մամուլ

«Գոյություն ուներ մի կառույց, որն ամեն ինչ անում էր, որ հայկական կողմը տանուլ տա». Ժիրայր Սեֆիլյան

«Գոյություն ուներ մի կառույց, որն ամեն ինչ անում էր, որ հայկական կողմը տանուլ տա». Ժիրայր Սեֆիլյան

«Այս ամբողջ պատերազմի ընթացքում գետնի վրա գոյություն ուներ մի աներևույթ կառույց, որն, ըստ էության, ամեն ինչ անում էր, որ հայկական կողմը տանուլ տա»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման բացահայտում արեց Ազգային ժողովրդավարական բևեռի ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանը:

«Վստահ եմ, այն ինչի մասին խոսում եմ, հազարավոր մարտիկներ կհաստատեն: Նրանք նույնիսկ տեսել են մարդկանց, ովքեր հրճվում էին, երբ մենք տարածքներ էինք զիջում հակառակորդին՝ ուրախանալով, հույս ունենալով, որ դրա արդյունքում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը տապալվելու է»,- ասաց Ժ. Սեֆիլյանը՝ նշելով, որ դա էր պատճառը, որ ռազմաճակատը «հասավ» մինչև Շուշի և ստորագրվեց մի փաստաթուղթ, երբ դրա կարիքը բոլորովին չկար:

Ժիրայր Սեֆիլյնաը վստահեցրեց, որ, ի վերջո, ամեն ինչ բացահայտվելու է:

jirayr sefilyan

Խոսելով Շուշիի մասին, ասաց, որ իրենք շատ մոտիկից են հետևել իրադարձություններին և տեղեկացված են, թե ինչ է իրականում տեղի ունեցել. «Երբեք Շուշիի բարձրավանդակից ներքև չենք իջել:

Բոլորը գիտեն, որ Շուշին երբեք մինչև վերջ չի հանձնվել…, եղել է, որ մենք նույնիսկ վերականգնել ենք Շուշին ամբողջությամբ այդ հայտնի 5-6 օրերի ընթացքում, մինչև ամսի 9-ը:

Մենք նաև գիտենք, որ եթե 2 օր էլ շարունակվեր, Լիսագորից դեպի Շուշի հայկական կողմը Շուշիի ազատագրման գործողություն էր սկսել: Ընդամենը 1-2 օր այս տխրահռչակ փաստաթուղթը եթե չստորագրվեր, Շուշին ազատագրվելու էր»,- ասաց ազատամարտիկը՝ ընդգծելով, որ այն, ինչ տեղի ունեցավ, քաղաքական նենգ դավադրությունների հետևանք էր:

Կիսվել