ԳՇ պետին պաշտոնանկ անելու միջնորդությունը կրկին ուղարկում եմ նախագահին․ Փաշինյան
ԳՇ պետին պաշտոնանկ անելու միջնորդությունը կրկին ուղարկում եմ նախագահին․ Փաշինյան
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Նիկոլ Փաշինյանը։
«Սիրելի հայրենակիցներ.
Հանրապետության նախագահը որոշեց ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետին պաշտոնանկ անելու հրամանագրի նախագիծը առարկություններով ետ ուղարկել վարչապետի աշխատակազմ: Այս որոշումը ամենեւին չի նպաստում ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը:
Ես սահմանված կարգով ԳՇ պետին պաշտոնանկ անելու միջնորդությունը կրկին ուղարկում եմ Հանրապետության նախագահին՝ ակնկալելով, որ այն սահմանված կարգով կստորագրվի:
Մնացածը՝ ինչպես նախօրեին պայմանավորվեցինք Հանրապետության հրապարակում»: