Մամուլ

ԳՇ պետը չի տիրապետում իրավիճակին. ծնողները դուրս եկան ՊՆ շենքից

ԳՇ պետը չի տիրապետում իրավիճակին. ծնողները դուրս եկան ՊՆ շենքից

Անհետ կորած զինծառայողների, գերիների հարազատներն ու ծնողները, որոնք շուրջ 4 ժամ գտնվում էին ՊՆ շենքում, հանդիպում ԳՇ պետ Արտակ Դավթյանին, քիչ առաջ դուրս եկան նախարարության շենքից, ասացին, որ հանդիպումն ավարտված է։ Թե ինչ են խոսել Դավթյանի հետ, ծնողները չմանրամասնեցին, ավելին՝ հերթական անգամ ասացին, որ լուսաբանում չեն ցանկանում։

Հանդիպման մասնակից ծնողներից մեկն ամեն դեպքում լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրականում գոհ չեն հանդիպումից, այլ խոսքով՝ այն իրենց չի բավարարել, հանդիպմանը մասնակցել են նաեւ ՊՆ մի շարք ներկայացուցիչներ։

pn shenq vostikanner

Արտակ Դավթյանի հետ հանդիպած քաղաքացիները նշում են՝ ԳՇ պետը չի տիրապետում իրավիճակին։

«Գլխավոր շտաբի պետը ասում է, որ տվյալ գործը իր իրավասությունների տակ չէ, որևէ հարցի լուծում չի կարող գտնել, ընդամենը այդքանը: Ակնկալիքներ չկան, տպավորությունը նույնն է, ինչ լրագրողներին դիմեմ այս հարցով, ինչ ԳՇ պետին: Ասում են՝ աշխատում ենք, աշխատում ենք, բայց չենք հասկանում՝ ինչի վրա»,- ասաց ՊՆ շենքի մոտ ակցիա իրականացնող քաղաքացին:

Տեսանյութը ստորև

Կիսվել