ՄամուլՏեսանյութՔաղաքականություն

Գնում ենք նոր ավագանու ընտրությունների․ Հայկ Մարության

Գնում ենք նոր ավագանու ընտրությունների․ Հայկ Մարության

Մեր խմբակցությունը գնում է Երևանի ավագանու նոր ընտրությունների: Այս մասին հայտարարություն է տարածել Երևանի նախկին քաղաքապետ, «Ազգային առաջընթաց» կուսակցության կողմից քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը:

«Իսկ դա անելու համար ընդամենը մենք պետք է ներկա չգտնվենք ավագանու առաջին նսիտին, որը կգումարվի հոկտեմբերի 10-ին: Մենք հայտարարում ենք, որ ներկա չենք գտնվի նիստին, որպեսզի նիստը տապալվի, քվորում չապահովվի և գնանք ավագանու նոր ընտրությունների:

Մամուլից տեղեկացա, որ «Մայր Հայաստան» դաշինքը ևս չի գալու նիստի, որ քվորում չապահովեն։ Այստեղ մնում է միայն «Հանրային ձայն» կուսակցության դիրքորոշումը: Եթե նրանք գան նիստի, ապա կընտրվի ՔՊ-ական թեկնածուն»,- ասաց Մարությանը։

Տեսանյութը ստորև

Կիսվել