ՄամուլՏեսանյութ

Գնում ենք դեպի ԱԺ՝ ինքնագլուխ քայլեր չանեք․ Վանեցյան (Տեսանյութ)

Գնում ենք դեպի ԱԺ՝ ինքնագլուխ քայլեր չանեք․ Վանեցյան (Տեսանյութ)

ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարակում ընթերցեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հանրային պահանջը:

«Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը տապալելով Արցախյան բանակցային գործընթացում հայկական շահերը պաշտպանելու գործը բերել է պատերազմ  ու պարտություն:

Խոստովանել է, որ կարող էր կանխել պատերազմը ու խուսափել հազարավոր զոհերից, բայց չի արել,

2021-ի հունիսին խոստացել էր 1-2 ամիս անց վերադարձնել գերիներին, բայց մինչ օրս գերիներ ունենք,

Իր նախընտրական ծրագրով խոստացել է, որ վարելու է Արցախի վերջնական կարգավիճակի հստակեցման քաղաքականություն՝ ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացման միջոցով, պնդել է , որ Արցախի ժողովուրդը չի կարող գոյատեւել Ադրբեջանի ենթակայության ներքո, բայց կրկին խաբել է, հիմա գնում է այլ ճանապարհով:

ishkhan

Խոստացել է թռիչքաձեւ տնտեսական աճ, բայց աճում է պետական պարտքը, աղքատությունը, գները եւ մահերը,

Չի  կատարել բազմաթիվ խոստումներ, որոնցից վերջինը ողբերգական ավարտ  ունեցավ:  Պադավապետության դեմ խոսող, կարմիր լույսի տակ իր ավտոշարասյան կանգնելը եւ հետիոտնին զիջելը որպես ձեռքբրում ներկայացնող անձը օրը ցերեկով վրաերթի ենթարկեց հղի հայ կնոջը եւ ինչպես միշտ, փախավ:

Ելնելով այս ամենից, Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ չէ, չունի մեր պետությունը նոր զիջումների տնելու մանդատ եւ պետք է հրաժարական տա»:

Այնուհետեւ Իշխան Սաղաթելյանը նշեց, որ քիչ առաջ երկու ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները գնացել են ԱԺ այս հանրային պահանջը հանրության կողմից Նիկոլ Փաշինյանի «ճակատին հնչեցնելու համար»:

Տեսանյութը ստորև

Կիսվել