ՄամուլՏեսանյութ

«Գնում եմ Քոչարյանին դիմեմ… արդեն հերիք ա, զզվել ենք էս պետությունից» (Տեսանյութ)

«Գնում եմ Քոչարյանին դիմեմ… արդեն հերիք ա, զզվել ենք էս պետությունից» (Տեսանյութ)

168․am-ը գրում է․ Էջմիածնի N զորամասից 44-օրյա պատերազմի ընթացքում անհետ կորած 40 զինծառայողների հարազատներն էլ այսօր հավաքվել էին Հայաստանում ՌԴ դեսպանատան մոտ: Հարազատները ցանկանում էին հանդիպել ՀՀ-ում ՌԴ դեսպանին և որպես հայտարարությունը ստորագրած երրորդ երկրի ներկայացուցիչ՝ նրան հանձնել իրենց երեխաների անուններով ծրարը:

Դեսպանատան պատասխանատուներից մեկը ծնողներին հորդորեց նամակը թողնել նամակների համար հատկացված արկղում, ինչին ծնողները բացասաբար անդրադարձան ու հայտնեցին, որ ծրարը կհանձնեն միայն դեսպանին:

anhet koracner

Որոշ ժամանակ դեսպանատան մոտ սպասելուց հետո հարազատները բացեցին ծրարը, ծրարից հանեցին անհետ կորած տղաների անունները, և որպես բողոք՝ դեսպանատան դրսևորած ոչ մարդասիրական քայլի դեմ, այն է՝ իրենց չմոտենալուն և ծրարը չվերցնելուն, պատռեցին ծրարը և այն նետեցին նամակների համար նախատեսված արկղի մեջ:

«Գնում եմ Քոչարյանին դիմեմ, գնում եմ Քոչարյանի գրասենյակ, ով ուզում ա, թող իմ հետ մասնակից լինի, չէ, ես գնում եմ: Արդեն հերիք ա, զզվել ենք էս պետությունից: Ունե՞նք պետություն, չունե՛նք: Հիմա տեսա՞ր, որ չունենք: Քանի՞ օր ա, 112 օր ա»,- ասաց տիկին Անահիտը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Կիսվել