Գնդակոծվել է Նախիջևանիկ համայնքում կայանված գյուղտեխնիկան
Գնդակոծվել է Նախիջևանիկ համայնքում կայանված գյուղտեխնիկան
Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության դատախազությունը։
«Գնդակոծվել է Նախիջևանիկ համայնքի վարչական տարածքում գտնվող այգում կայանված գյուղատնտեսական տեխնիկան. 2022թ․ մարտի 9-ի երեկոյան ժամերից մինչև 10-ի առավոտն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի զինված ուժերի կողմից գնդակոծվել ու վնասվել է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Նախիջևանիկ համայնքի վարչական տարածքում գտնվող այգում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելուց հետո հողօգտագործողի կողմից դաշտում կայանված տրակտորը:
Այս պահին միջոցներ են ձեռնարկվում գյուղատնտեսական տեխնիկան դեպքի վայրի վտանգավոր հատվածից հեռացնելու ուղղությամբ»։
Տեսանյութը ստորև