Շոու-բիզնես

Գնանք դեպի Խուստուփ, զարթնենք թմբիրից ու արթնացումը տարածենք Հայաստանով․ Տիգրան Համասյան

Դաշնակահար և կոմպոզիտոր Տիգրան Համասյանը Սյունիքի մարզում հանդես կգա անվճար համերգներով, հայտնել է նա «Instagram»-ի իր էջում: Համերգը կրում է «Հող և ջուր» խորագիրը:

Տիգրան Համասյանը ելույթ կունենա Խուստուփ լեռան հարևանությամբ գտնվող Փսկու Խութում: Այսօր ուղղաթիռով նրա դաշնամուրը հասել է Խուստուփ:

«Մեր նախնիները սրբավայր Խուստուփ լեռան մոտ էին փնտրում իրենց արթնացումը։ Ապրիլի 21-ին մենք բարձրանալու ենք դեպի գերագույնը, գնանք դեպի Խուստուփ, որ զարթնենք թմբիրից ու այդ արթնացումը տարածենք ողջ Հայաստանով։

Հայացքդ մի՛ կտրիր Խուստուփից: Որքան հաճախ, որքան շատ նայես այդ սեգ ու սև ամպերով ծածկված սարին, այնքան շուտ կգա, կհասնի փրկությունդ»,- գրել է Համասյանը:

Կիսվել