ՄամուլՏեսանյութ

«Գնալու եմ ՆԳՆ բացատրություն պահանջելու». Բագրատ սրբազան

«Այդ ամենը տեսնելով՝ որոշեցի, որ հիմա գնալու եմ ՆԳՆ՝ պահանջելու, որ բացատրություն տան ամբողջ կատարվածի համար, միաժամանակ հասկանալու՝ այդ հրամանը Վահե Ղազարյա՞նն է տվել, թե՞ իրեն են նման հրաման տվել։

Վահե Ղազարյանին շատ լավ եմ ճանաչում։ Գնում եմ արդեն նախկին բարեկամ, պատասխան ստանալու։ Մեր գործողությունների մեջ մենք ազատ ենք լինելու։

Ոստիկանությունը մեր երկրում իրեն օրենքից դուրս է դրել։ Եթե նրանք մեզ լակոտներ են անվանել, ուրեմն այդ բնութագիրը տվել են նաև իրենց տերերին, ովքեր 2018 թվականին նույնպես փողոց էին փակում»,– ասաց սրբազանը։

Նա հավելեց, որ այժմ ինքը շարժվելու է դեպի ՆԳՆ, իսկ ցանկացողները կարող են իր հետ գնալ։

«Գնանք տեսնենք՝ ինչ է ասում Վահե Ղազարյանը, ունի՞ ասելիք ընդհանրապես։ Հավանական է, որ չունի։ Եթե չունի, ուրիշ արձանագրում կանենք, եթե կունենա, կլսենք, թե ինչ է ուզում ասել», – ասաց նա։

Կիսվել