Մամուլ

Գյումրու ռուսական 102-րդ ռազմաբազան դուրս կբերվի՞, թե՞ ոչ

Գյումրու ռուսական 102-րդ ռազմաբազան Հայաստանից դուրս բերելու հարց այս պահին ՀՀ իշխանությունների օրակարգում չկա։ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ Ազգային ժողովի խոսնակ Ալեն Սիմոնյանը։

«Նման խոսակցություններ մենք չենք ունեցել, որևէ նոր բան չեմ կարող ասել»,- ասաց Սիմոնյանը։

Հիշեցնենք` ռուսական ռազմաբազան Հայաստանում տեղակայված է համաձայն 1995 թվականի Մոսկվայի և Երևանի միջև կնքած միջպետական պայմանագրի։ ՌԴ-ն և Հայաստանը 2010 թվականի օգոստոսի 20-ին երկարացրել են պայմանագրի ժամկետը մինչև 2044 թվականը։