Գյումրու կենտրոնում 7-8 շուն հարձակվել են 24-ամյա աղջկա վրա
Գյումրու կենտրոնում 7-8 շուն հարձակվել են 24-ամյա աղջկա վրա
Քիչ առաջ Aravot.am-ին տեղեկացրել են, որ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնին հարակից սեփական տան բնակիչներից մեկը՝ պատմելով, որ իրենց տան մոտակայքում 7-8 շներ հարձակվել են այդտեղից անցնող երիտասարդ մի աղջկա վրա։
Նրան բառի բուն իմաստով փրկել են իրենք՝ աղջկա ճչոցից դուրս վազելով ու նրան մի կերպ իրենց բակ տեղափոխելով։
Երիտասարդ աղջկա ինքնազգացողությունը վատ է, չի կարողանում խոսել։ Մենք ճշտեցինք, որ թափառող շների հարձակման ենթարկվածը «Գյումրու երիտասարդների տան» աշխատակցուհի Մարիամ Հակոբյանն է, որը թատրոնի հարակից սեփական տների մոտակայքով փորձել է գնալ «Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն»-ի գրասենյակ։
Տեղեկացնենք, որ Մարիամ Հակոբյանին առաջին բուժօգնություն է ցուցաբերվել։
Նշենք, որ թափառող շների հարցը օրերս քննարկվել է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի ու համայնքապետերի հանդիպման ժամանակ, ուղիներ են փնտրում կենդանիներին չվնասելով՝ հարցը լուծելու։