Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցի մի մասնաշենք վերածվել է մեկուսարանի
Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցի մի մասնաշենք վերածվել է մեկուսարանի
Շիրակի մարզպետարանը հայտնում է.
«Այս օրերի ընթացքում «Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցն» աշխատում է արտակարգ ռեժիմով։
Հիվանդանոցի նախկին հակատուբերկուլյոզային մասնաշենքն ամբողջությամբ վերածվել է մեկուսարանի, որտեղ իրականացվում են նմուշառման և մեկուսացման գործընթացներ։
Վերոնշյալ գործառույթների իրականացմանն անցած օրերի ընթացքում աջակցել են Շիրակի մարզում գործունեություն ծավալող մի շարք կազմակերպություններ, տնտեսվարողներ և անհատներ»: