Մամուլ

Գյումրիում 35-ամյա կինը ծննդաբերել է տանը, ինչի հետևանքով զույգ երեխաները մահացել են

Գյումրիում 35-ամյա կինը ծննդաբերել է տանը, ինչի հետևանքով զույգ երեխաները մահացել են։

Shantnews.am Փետրվարի 28-ին Գյումրիի շտապ բուժօգնության կայանը զանգ է ստացել քաղաքի Ղանդիլյան փողոցի բնակարաններից մեկի բնակչից:

Շտապօգնության կայանի աշխատակիցները տեղում պարզել են, որ Գյումրիի 35-ամյա բնակիչ Լուսինե Համլետի Ասատրյանը տանը ծննդաբերել է, ինչի հետևանքով արական սեռի նորածինը մահացել է:

Լուսինե Ասատրյանին տեղափոխել են Գյումրիի մոր ու մանկան ավստրիական հիվանդանոց, որտեղ բուժհետազոտությունները պարզել են, որ կնոջ արգանդում ևս մեկ պտուղ է գտնվում, որը նույնպես մահացած է:

«Ենթադրաբար, նա զույգ երեխաների է սպասել, ինչի մասին կինը չի իմացել: Նրա մոտ հոգեկան խնդիրներ են եղել: Բժիշկների հետ կոնտակտի մեջ գրեթե չէր մտնում:

Մեզ հաջողվեց պարզել, որ նա հղիության ընթացքում հսկողության տակ չի եղել որևէ բուժհաստատությունում: Նա անգամ անձնագիր չուներ: Մոտավորապես 28-30 շաբաթական էր պտուղը, մնացել էր արգանդում, նեխել էր:

Կնոջը որևէ հարազատ չէր ուղեկցում: Ցուցաբերվել է համապատասխան բուժօգնություն, ինչից հետո նա տեղափոխվել է Երևան՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն»,-հայտնել է Գյումրիի Մոր ու մանկան  ավստրիական հիվանդանոցի մանկաբարձ-գինեկոլոգ Լուսինե Ասատրյանը:

Դեպքի մանրամասները պարզում են իրավապահները:

Աղբյուր՝ shantnews.am

Կիսվել