Մամուլ

Գյումրիում քաղաքացին ի նշան բողոքի «Mercedes»-ով հայտնվել է քաղաքապետարանի աստիճաններին

Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Գյումրիում։ Ժամը 10։50-ի սահմաններում «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի վարորդը ի նշան բողոքի ավտոմեքենան վարել է Գյումրու քաղաքապետարանի ուղղությամբ, անցել հետիոտնի համար նախատեսված վայրը ու հայտնվել աստիճաններին։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Արթուր Բդոյանը և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վանիկ Սաղոյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Աղասի Խաչատրյանի գլխավորությամբ։

meqena astichanner

Տարածքը պարեկները սահմանազատել են։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ քաղաքացին այդ քայլին դիմել է՝ ի նշան բողոքի Գյումրու քաղաքապետի դեմ։ Շիրակի մարզի ոստիկանապետ Ա․ Բդոյանն ու ՊԾ Շիրակի մարզի գումարտակի հրամանատար Կ․ Կուրեղյանը ճիշտ բանակցություններ վարելու արդյունքում կարողացան քաղաքացուն համոզել, որպեսզի նա իջնի ավտոմեքենայից, ով, լսելով մարզի ոստիկանապետին ու ՊԾ գումարտակի հրամանատարին, իջել է ավտոմեքենայից և ոստիկանների հետ մեկնել ոստիկանության բաժին։

meqena astichanner 2

Դեպքի փաստով փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում է նրա ինքնությունը։

Կիսվել